«Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»: 🇦🇲🦅

ԱզգայինԼեգիոնՌազմահայրենասիրականԱկումբ

0 Comments

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:🇦🇲🦅

ԱզգայինԼեգիոնՌազմահայրենասիրականԱկումբ

0 Comments

Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: 🇦🇲🦅

#ԱզգայինԼեգիոնՌազմահայրենասիրականԱկումբ#

0 Comments

Արժանապատիվ մարդու մոտ հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, քան ի շահ իր երկրի աշխատելու ցանկությունը, և դա բխում է ոչ այլ ինչից, քան լավություն անելու ցանկությունից՝ որքան հնարավոր է և որքան հնարավոր է ավելի լավ:🇦🇲🦅

ԱզգայինԼեգիոնՌազմահայրենասիրականԱկումբ

0 Comments

End of content

No more pages to load