1990 թվականին ՄԵՄ(մարմնակրթական երիտասարդական միություն)ու պատանի դեսանտնիկների ակումբի միավորումից ստեղծվել է Ազգային Լեգեոնը, հետո Ջերմուկ քաղաքում անց են կացվել ձմեռային հավաքներ , վարժանքներ և դուրս են եկել Գորիս քաղաքի սահմանամերձ գոտի Շուռնուխ գյուղ, մասնակցել են Շուռնուխի պաշտպանությանը մինչև 1992 թվական։

1992 թվականին մասնակցել են Խոջալույի ազատագրմանը, այնուհետև Լաչինի մարդասիրական միջանցքի բացմանը։ 1991 թվականին վերջին 1992 թվականի սկզբին դարձել է Արծիվ 4 գումարտակ, այնուհետև դարձել է առանձին գումարտակ, մասնակցել են Լաչինի միջանցքի, գյուղերի ազատագրմանը, Գորիս Կապան ճանապարհի բացմանն են մասնակցել (1992թ-ին)։ 1993թվականին մտել է հինգերորդ բրիգադայի կազմի մեջ և մինչև 1994 թվականի մայիս ամիսը մասնակցել են մարտական գործողություններին , քառօրյա պատերազմին հրահանգիչներ են եղել Քարվաճառում , որպես մարզիչներ, հրաձգություն ընդհանուր զինվորական գործ։ 

2020 թվականի 44 օրյա պատերազմին փոքր խմբով ՈՄԱ -ի հետ համատեղ մասնակցել են Քարվաճառի պաշտպանությանը։ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո վերանվանվել է Ազգային Լեգեոն և այսօր մարզումներ է անցկացնում Հայաստանի Հանրապետության տարածքներում, Մասիս քաղաքում , Երևանում, Ջերմուկ քաղաքում, Բյուրեղավան քաղաքում , Կիրովականի Մարց գյուղում , Ապարանի Հնաբերդ գյուղում