Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյաքի և բնության հանդեպ:Հայկական ավանդույթների և, հատկապես, պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից: Պարի որոշ տեսակներ ունակ են փոխանցելու զգացողություններ և ներշնչել որոշ արժեքներ: Այդպիսի պարերից են ռազմապարերը, որոնք պարել են մարտի գնալուց առաջ, և որոնք օգնել են արթնացնել մարտական ոգին և փոքր թվով հաղթանակ տանել թշնամու բանակի դեմ:Ռազմական պարերը բացի զորական անձանցից պարում էր նաև ժողովուրդը՝ ռազմիկներին պատերազմ ճանապարհելիս, դիմավորելիս, հաղթանակը տոնելիս կամ պարտությունը ողբալիս:Ռազմական պարեր հնուց ի վեր պարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Այդպես եղել է շատ ու շատ ժողովուրդների մեջ: Մինչ տղամարդիկ մարտնչում էին, կանայք ռազմական պարեր էին պարում, հավատացած լինելով, որ դրանով «ապահովում» էին իրենց ամուսինների հաղթանակը:Ռազմական պարերում հետ քայլն ու առաջ քայլը խորհրդանշում են զինվորների նահանջն ու հարձակումը, սպասումն ու հաղթանակը: 🇦🇲🦅#ազգայինլեգիոնռազմահայրենասիրականակումբազգայինլեգիոնռազմահայրենասիրականակումբ #հայաստան #ԱզգԲանակ #սփյուռք #հայկական #Մշակույթ

0 Comments

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՆ ԲԱԶՄԱԳԼԽՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՎԻՇԱՊՆ Է, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻԴՐԱ, ՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋԱԽՋԱԽՎԱԾ ԵՎ ԿՏՐՎԱԾ ԳԼԽԻ ՏԵՂ ԲՈՒՍՆՈՒՄ Է ՄԻ ՆՈՐԸ ԵՎ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐԸ: 🇦🇲🦅

Րաֆֆի ազգայինլեգիոնռազմահայրենասիրականակումբ #ազգ #բանակ #հայրենիք #հայաստան

0 Comments

End of content

No more pages to load