ՀԱՀԳԲ-ի նպատակները եղել են՝
Ազատագրել Արևմտյան Հայաստանը։ Այս պայմանների բերումով ՀԱՀԳԲ-ը գործելու է իբրև զինվորական կազմակերպություն և անխուսափելիորեն վստահում է առավելապես զինյալ հարատև պայքարին՝ կիրառելով ուժի կիրառության բոլոր տարբերակները։
Իր հնարավոր բոլոր միջոցներով փորձել միասնականություն ստեղծել հայկական բոլոր հոսանքների, կազմակերպությունների և կուսակցությունների միջև Քաջալերել և կազմակերպել սփյուռքահայության վերադարձը դեպի Հայաստան, ինչպես նաև արգելք հանդիսանալ օտար պետությունների կողմից ծրագրված և գործադրվող ազգակործան արտագաղթին։
Ազատագրական պայքարը շարունակել առանց ընդմիջման կամ ընդգրկումի մինչև որ հայությունը վերատիրանա իր հողերին և մարդկային իրավունքներին ու վերահաստատվի իր հայրենի հողի վրա։ Թուրքիան և նրա մեղսակից մեծ պետությունները պետք է իմանան ու համոզվեն, որ չեն կարող հանգիստ ու խաղաղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն սրբագրել հայերի դեմ գործված անարդարությունը։
ՀԱՀԳԲ-ը Արևմտյան Հայաստանի բռնագրավված հայկական բոլոր հողամասերի ազատագրումից հետո ավարտած կհամարի իր առաքելությունը։ 🇦🇲🦅
Ազգային Լեգիոն Ռազմահայրենասիրական ակումբի սաները այցելեցին և հարգանքի տուրք մատուցեցին …
Այնուհետև այցելեցին մեր հերոսների շիրիմներին և ծաղիկներ խոնարհեցին …